Կրթության և գիտության նախարարություն
Գլխավոր էջ Կապ մեզ հետ
ՀՀ ԲՈՀ
Գլխավոր էջ
ՀՀ ԲՈՀ-ի մասին
Իրավական ակտեր
Անվանացանկ
Մասնագիտական քննությունների ծրագրեր
Պարբերականներ
Մասնագիտական խորհուրդ
Ցուցում ներ
ԲՈՀ-ի որոշում ներ
Արխիվ
Տարեկան ցուցանիշներ
Միջազգային կապեր
Հղում ներ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
27.09.2017
ԲՈՀ-ի խորհրդի 2017թ. սեպտեմբերի 11-ի նիստի որոշումներ

1. <<Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի>> 10-րդ կետի պահանջների մասին.    

ա/ Թեկնածուական ատենախոսության համար` պահանջվող 6 հոդվածից առավելագույնը 2-ը կարող են տպագրված լինել գիտաժողովների նյութերի ժողովածուներում: Դոկտորական ատենախոսության համար` պահանջվող 20 հոդվածից առավելագույնը 4-ը կարող են տպագրված լինել գիտաժողովների նյութերի ժողովածուներում:

բ/ Գիտաժողովների նյութերի ժողովածուները պետք է երաշխավորված լինեն ՀՀ ԳԱԱ համակարգի գիտական կազմակերպության կամ պետական բուհի գիտական խորհրդի կողմից:

2. Պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելիս “ՀՀ-ում գիտամանկավարժական կադրերին գիտական կոչումներ շնորհելու կարգի” 5գ, 6ա, 6բ կետերում առկա “նախարարության կողմից երաշխավորված դասագիրք“ պայմանին բավարարում են այն դասագրքերը, որոնք համապատասխանում են ուսումնական ծրագրերին և երաշխավորված են առանց ժամկետի:

3. Պաշտպանությունից հետո որակավորման գործը ՀՀ ԲՈՀ հանձնելիս` ներկայացնել նաև բոլոր տպագրված գիտական հոդվածների բնօրինակները:

Copyright 2009-2017 © SCC, All rights reserved. Coding by ASNET-AM