Կրթության և գիտության նախարարություն
Գլխավոր էջ Կապ մեզ հետ
ՀՀ ԲՈԿ
Գլխավոր էջ
ՀՀ ԲՈԿ-ի մասին
Իրավական ակտեր
Անվանացանկ
Մասնագիտական քննությունների ծրագրեր
Պարբերականներ
Մասնագիտական խորհուրդ
Ցուցում ներ
ԲՈԿ-ի որոշում ներ
Արխիվ
Տարեկան ցուցանիշներ
Միջազգային կապեր
Հղում ներ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
15.01.2018
Քաղվածք ՀՀ ԲՈՀ-ի խորհուրդի N 59 նիստի արձանագրությունից

ՔԱՂՎԱԾՔ

ՀՀ ԲՈՀ-ի խորհուրդի 07/12/2017թ. N59 նիստի արձանագրությունից

 

ԼՍԵՑԻՆ. Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար պարբերական գիտական հրատարակությունների ցուցակի վերանայման մ ասին:

ՈՐՈՇԵՑԻՆ.

  1. 2018 թվականի համար վերահաստատել ԲՈՀ-ի կողմից ընդունելի պարբերականների ցուցակը որոշակի փոփոխություններով (տես Պարբերականներ բաժինը):
  2. Հաշվի առնելով ԲՈՀ-ի կողմից 2013-17թթ մերժված կամ քննարկման ուղարկված աշխատանքների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակությունների ուսումնասիրությունը՝

ա/  Դոկտորականից թեկնածուական ցուցակ տեղափոխել.

-Տեսական և կլինիկական բժշկության հարցեր (ՀՀ ԱՆ)

-Ֆինանսներ և էկոնոմիկա (ՀՀ ԳԱԱ)

-Դատական իշխանություն (Երևանի դատական փորձաքննությունների և հոգեբանության ինստիտուտ)

պարբերականները

բ/ Ցուցակից հանել.

-Ագրոգիտություն (ՀՀ ԳՆ Գյուղատնտեսական աջակցության հանրապետական կենտրոն)

-ՀՀ սոցիալ-տնտեսական կայուն զարգացման հիմնախնդիրները («Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարան)

պարբերականները

գ/ Նախազգուշացնել.

-Լրաբեր հասարակական գիտությունների (ՀՀ ԳԱԱ)

-Կանթեղ (ՀՀ ԳԱԱ)

-Մանկավարժական միտք («Տաթև» գիտակրթական համալիր)

-Հանրային կառավարում (ՀՀ պետական կառավարման ակադեմիա)

-Էջմիածին (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին)

-Այլընտրանք (Այլընտրանք հետազոտական կենտրոն)

-Ջահուկյանական ընթերցումներ (ՀՀ ԳԱԱ)

-Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները ՀՀ-ում (ՀՀ ԳԱԱ)

-Մխիթար Գոշ («Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարան)

պարբերականներին:

   3. Ներկայացված մի շարք այլ պարբերականների ընդգրկումը ցուցակում նպատակահարմար չէ, քանի որ 
   հիմնավորված չէ տվյալ բնագավառում ևս մեկ ամսագիր ունենալու անհրաժեշտությունը:

   4. ՀՀ ԲՈՀ ներկայացնել ցուցակում ընդգրկված բոլոր պարբերականների տպագրված վերջին համարները:

Copyright 2009-2018 © SCC, All rights reserved. Coding by ASNET-AM