Գլխավոր էջ
ՀՀ ԲՈՀ-ի մասին
Իրավական ակտեր
Անվանացանկ
Պարբերականներ
Մասնագիտական խորհուրդ
ԲՈՀ-ի որոշումներ
Տարեկան ցուցանիշներ
Միջազգային կապեր
 
ՀՀ ԲՈՀ
Հայաստանի Հանրապետության Բարձրագույն որակավորման հանձնաժողովը կոչված է համակարգելու Հայաստանում գիտական որակավորման պարբերական գործընթացը, պահպանելու սահմանված պետական չափանիշները, գիտնականներին հանձնելու համապատասխան գիտական աստիճանի և գիտական կոչման վկայագրեր, ինչպես նաև զարգացնելու միջազգային կապերը տվյալ բնագավառում:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
02.02.2010 ԲՈՀ-ը շնորհավորում է 047 Մեխանիկայի մասնագիտական խորհրդի նախագահ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լենսեր Աղալովյանին ծննդյան 70-ամյակի առթիվ:
26.01.2010 Մամուլի ազգային ակումբում տեղի է ունեցել ԲՈՀ-ի նախագահ Ա.Թռչունյանի մամուլի ասուլիսը, որտեղ ներկայացվել են 2009թ. գործունեության, գիտական աստիճանների և գիտական կոչումների շնորհման արդյունքները և 2010թ. անելիքները (տես` Տարեկան ցուցանիշներ):
21.01.2010 2009թ. Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանի վկայագիր հանձնվել է 568 գիտնականի (այդ թվում՝ 50 գիտության դոկտորի ), գիտական կոչման դիպլոմ հանձնվել է 288 գիտնական-մանկավարժի (այդ թվում՝ 50 պրոֆեսորի)…
12.01.2010 ՀՀ ԲՈՀ-ը խոր վշտով ցավակցում է ԲՈՀ-ի խորհրդի անդամ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանի մահվան առիթով:
28.12.2009 ՀՀ ԲՈՀ-ը սիրով շնորհավորում է մասնագիտական խորհուրդների անդամներին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:
05.12.2009 Տպագրվել է ԲՈՀ-ի հերթական թիվ 15 տեղեկագիրը:
30.11.2009 Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրապարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցուցակում կատարվել են փոփոխություններ` հանվել է 5 պարբերական, 3-ը տեղափոխվել է (ընդունելի թեկնածուականների համար), 1-ի դեպքում սահմանափակվել է բնագավառը (տես` Պարբերականներ ):
23.11.2009 2009թ. նոյեմբերի 20-21-ը կայացավ համահայկական 2-րդ կրթական գիտաժողովը "Բնագիտությունը 21-րդ դարում. Ուսուցման հիմնախնդիրներ և լուծումներ": Այդ գիտաժողովին մասնակցեց և զեկուցումով հանդես եկավ ՀՀ ԲՈՀ-ի նախագահ Ա.Թռչունյանը:
17.11.2009 ԲՈՀ-ը շնորհավորել է 003 Գրականագիտության մասնագիտական խորհրդի նախագահ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Սարինյանին ծննդյան 85-ամյակի առթիվ:
31.08.2009 ԲՈՀ-ը շնորհավորել է 039 ՈՒռուցքաբանության մասնագիտական խորհրդի նախագահ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ. բ.գ.դ., պրոֆ. Հայրապետ Գալստյանին ծննդյան 70-ամյակի առթիվ:
24.07.2009 ՀՀ գիտական աստիճանաշնորհման անվանացանկում կատարվել է լրացում` Տնտեսագիտության բնագավառի Ը.00.08 <<Տնտեսագիտամաթեմատիկական մեթոդներ և մոդելավորում>> մասնագիտությունում ավելացվել է ֆիզիկամաթեմատիկական գիտություններ բնագավառը: Սույն լրացումը գործածության մեջ է դրվելու 2009թ. սեպտեմբերի 1-ից (տես` Անվանացանկ):
15.07.2009 Ընդունվել է Ուղեցույց <<Ատենախսություններում որոշ արտահայտությունների օգտագործման մասին>> (տես`Այլ իրավական ակտեր)
13.07.2009 ԲՈՀ-ի խորհուրդը հավանություն տվեց ՄԱԳԱՏ-ի 10-րդ Կոնֆերանսում ընդունած գիտական պարբերականների ընդհանուր պահանջներին (տես` ՄԱԳԱՏ):
25.06.2009 <<Հանրային կառավարում>> գիտական հանդեսի 2009թ. թիվ 1 համարում տպագրվել է Ա.Թռչունյանի <<Գիտական աստիճանների շնորհման համառոտ պատմությունը. փաստեր և դասեր>> հոդվածը:
12.06.2009 2009թ. հունիսի 8-9-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացավ Որակավորման պետական մարմինների միջազգային ասոցիացիայի (ՄԱԳԱՏ) հերթական` 10-րդ Կոնֆերանսը, որտեղ քննարկվել են բարձրագույն որակավորման համակարգի գործունեության մի շարք առաջնահերթ խնդիրներ: Այդ Կոնֆերանսին մասնակցել է նաև ՀՀ ԲՈՀ-ի նախագահ` Ա.Թռչունյանը (Տես` ՄԱԳԱՏ):
23.05.2009 2009թ. մայիսին մասնագիտական խորհուրդների ղեկավարների (նախագահ, նախագահի տեղակալ, գիտքարտուղար) մասնակցությամբ ԲՈՀ-ում տեղի ունեցան սեմինար-խորհրդակցություններ`
  • մայիսի 19-ին` բժշկական գիտություններ
  • մայիսի 20-ին` տեխնիկական գիտություններ
  • մայիսի 22-ին` բանասիրական, մանկավարժական, հոգեբանական, սոցիոլոգիական և քաղաքական գիտություններ:
  • 27.04.2009 ՀՀ գիտական աստիճանաշնորհման անվանացանկում կատարվել են մի շարք փոփոխություններ` Տեխնիկական (Ե.23.06), Գիտություններ Երկրի մասին (ԻԴ.01.00, ԻԴ.02.00, ԻԴ.03.00, ԻԴ.04.00), Կենսաբանական (Գ.00.06, Գ.00.10), Բժշկական (ԺԴ.00.05, ԺԴ.00.09, ԺԴ.00.10), Անասնաբուժական (ԺԶ.00.02), Հոգեբանական (ԺԹ.00.04) գիտությունների բնագավառներում: Սույն փոփոխությունները գործածության մեջ են դրվելու 2009թ. հուլիսի 1-ից (տես` Անվանացանկ): Գործող անվանացանկը տես ԲՈՀ-ի հ. 12 տեղեկագիր (2006թ.):
     
    Copyright 2009 © Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողով:  Programming & design CompLab LLC